«Նոր» հասկացությունը ճշգրտող լեզվաբանական փորձերը տվել են չհամընկնող արդյունքներ, ի հայտ բերել տարբեր տեսակետներ: Ոմանք նոր բառը դիտում են ոճաբանական կատեգորիա, առաջնային համարելով այն, որ բառն ընկալելիս պետք է նրանում զգալ նորը: «Նորաբանություններն այն նոր բառերն ու արտահայտություններն են, որոնց թարմությունը և ոչ սովորական լինելը շոշափվում է լեզվակիրների կողմից»: Թեև ճիշտ է, որ նորաբանությունները մեծ մասամբ ոճաբանորեն երանգավորված են, որ այս տեսանկյունով առանձնացվում են նոր և հնացած բառերի կարգեր, սակայն նորաստեղծ շատ բառեր անմիջապես յուրացվում են խոսողների կողմից և նորույթի զգացողությունը արագ վերանում է: Աշխատանքում «Ազգ» թերթի օրինակով ներկայացնում ենք հետխորհրդահայ մամուլում գործածված նորաբանությունները: Լրագրողները և ընդհանրապես մամուլի նյութերի հեղինակները նույնպես հակված են և հարկ եղած դեպքում չեն զլանում նորաբանություններ կերտել: Մասնավորապես հասարակական-քաղաքական ուղղվածություն ունեցող լրագրանյութերը լեցուն են նորաբանություններով: Մինչև դրանց անցնելը նշենք, որ վերջին տարիներին նորաբանությունների ուսումնասիրության ուղղությամբ թերևս ամենանշանակելին Ս. էլոյանի բառարանն է:
Ներածական հատվածի ավարտ Նյութի շարունակությունը կարող եք ձեռք բերել զանգահարելով +374 77 42 73 23 հեռախոսահամարով: Կայքում զետեղված ողջ տեղեկատվությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով: Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի՝ info-centre.am-ի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի հոդվածների էական մասը, ինչպես նաև պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը և էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշումը: | |
| |
Դիտումներ: 158 | | |